Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդու. «Դժվար պահերը անցյալում են, իսկ Բենիտեսի հետ ես ինձ լավ եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, որ իրեն նորմալ մարդ է համարում:  Բացի այդ, Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ որևէ խնդիր չունի «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հետ:

«Մենք այլմոլորակայիններ չենք, այդ թվում նաև ես: Ինձ համար էլ են լինում դժվար պահեր: Սակայն դրանք արդեն անցյալում են: Ես արդեն ինձ լավ եմ զգում: Բենիտեսի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք և նա հիանալի աշխատանք է կատարում: Պետք է հնարավորություն տանք նրան, որպեսզի վերջինս կատարի իր աշխատանքը»,- ասել է Ռոնալդուն: