Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդու. «Չեմ կարող 100%-ով ասել, որ երբեք չեմ խաղա «Բարսելոնայում», կամ մեկ այլ անգլիական ակումբում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն գնահատել է իր հավանական տեղափոխությունը «Բարսելոնա», կամ վերադարձ իր նախկին ակումբ ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Դժվար է ասել, բայց………..(մտածում է). Ես իմ անձնական կարծիքը ունեմ այդ հարցում: Օրինակ, գրեթե անհնար է, որ ես մի օր կխաղամ «Բարսելոնայում» կամ անգլիական ակումբում, բացի «Մանչեսթեր Յունայթեդից»: Սակայն ես դա չեմ կարող 100%-ով ասել: Ինչպես արդեն նշել եմ, ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել:

Ես մի քանի տարբերակների շուրջ եմ մտածում, բայց նաև կարող եմ կարիերաս ավարտել «Ռեալում»: Ես անկեղծ եմ: Ես չգիտեմ, թե վաղը ինչ կլինի»,- ասել է Ռոնալդուն: