Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդու. «Բենիտեսը հիանալի է կատարում իր աշխատանքը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով երեկ Չեմպիոնների լիգայի «Մալմյոյի» դեմ խաղի ժամանակ իր հաշվին գրանցեց պոկեր, իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:

«Չեմ լսել որևէ սուլոց մարզադաշտում: Սակայն ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ, մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց էմոցիաները: Իմ կարծիքով մեր մարզիչը հիանալի է կատարում իր աշխատանքը: Պետք է նրան ժամանակ տան:

«Ռեալն» այն ակումբն է, որտեղ անհաջողության դեպքում քեզ քննադատում են և դա նորմալ է: Մենք արդեն համակերպվել ենք այդ մտքի հետ»,- ասել է Ռոնալդուն: