Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդո. «Ֆուտբոլն հիմա տաղանդների պակաս է զգում»

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ համաշխարհային ֆուտբոլում հիմա ճգնաժամ է՝ կապված տաղանդների սակավության հետ։ Նա նշել է, որ իր ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։

«Կա ճգնաժամ, ու սխալ է ասել, թե Իտալիան միակ երկիրն է, որտեղ ճգնաժամը առկա է։ Համաշխարհային ֆուտբոլն ամբողջությամբ տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս է զգում։

Ուզում եմ ընկնել հիշողությունների գիրկը. իմ ժամանակներում թիմում կար մի ֆուտբոլիստ, ով առանցքային դեր էր խաղում, բայց նա լավագույնն էր ողջ երկրում։ Հիմա ֆուտբոլիստների մակարդակը ավելի հավասարվել է, բայց ոչ թե թույլերն են ուժեղացել, այլ ուժեղների քանակն է նվազել»,- ասել է Ռոնալդոն։