Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդինյոն նշել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան

ՊՍԺ-ի, «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն նշել է, որ կցանկանար մարզական կարիերան շարունակել ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում կամ Բրազիլիայում։

35-ամյա բրազիլացին համարվում է ազատ գործակալ այն բանից հետո, երբ սեպտեմբերին խզեց պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ։

«Դեռ ցանկանում եմ խաղալ։ Քանի դեռ մարմինս պատրաստ է, ուրախությամբ կշարունակեմ կարիերաս։

Ինձ հետաքրքրում է ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում կամ Բրազիլիայում խաղալու հնարավորությունը։ Ցանկանում եմ մի քանի շաբաթ մտածել այդ ուղղությամբ և վերջում որոշում կայացնել»,- ասել է Ռոնալդինյոն։