Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդինյոն կարող է շարունակել կարիերան Շվեյցարիայում

Շվեյցարական «Սիոնի» մարզչական շտաբը հետաքրքրվում է Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի ծառայություններով: Այդ մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Մարկո Դիջենարոն:

«Ռոնալդինյոն միանշանակ  հետաքրքիր տարբերակ է համարվում : Մենք կփորձենք ձեռք բերել նրա տրանսֆերը 2016թ. հունվարին»,- ասել է Դիջենարոն:

Ավելի վաղ տեղեկություններին էին տարածվել, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Անթալյասպորը», որտեղ հանդես է գալիս Սամուել Էտո՛Օ-ն: