Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդինյո: «Դեռ «Բարսելոնայնում» հանդես գալու տարիներին գիտեի, որ Մեսսին ինձնից ուժեղ է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ վարպետությամբ զիջում է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին: Բրազիլացին նշում է, որ երբեք կասկած չի ունեցել այդ առումով: Բացի այդ Ռոնալդինյոն բարձր է գնահատում արգենտինացու մարդկային որակները:

«Մեսսին միշտ շատ համեստ անձանավորություն է եղել, սակայն նա մեծ ֆուտբոլիստ է: Մենք ապրում էինք մի փողոցում և ես միշտ լավ հարաբերությունների մեջ եմ եղել նրա ընտանիքի հետ: Անգամ այդ պահին ես հասկանում էի, որ Մեսսին ինձնից ուժեղ է»,- ասել է Ռոնալդինյոն: