Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոջերիո Սենին ավարտում է ֆուտբոլային կարիերան

Բրազիլիայի հավաքականի և «Սան Պաոլոյի» լեգենդար դարպասապահ Ռոջերիո Սենին, ով հայտնի է «ռմբարկու դարպասապահ» մականվամբ, հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Գոլահար դարպասապահն, ով իր բազմամյա կարիերայի ընթացքում դարձել է 131 գոլի հեղինակ, 2002 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։

Սենին իր ողջ կարիերան անցկացրել է «Սան Պաոլոյում»։ Նա ուղիղ 1000 խաղ է անցկացրել իր հարազատ ակումբի կազմում։