Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոբեն. «Ափսոս, որ Գվարդիոլան հեռանում է»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ափսոսանք է արտահայտել թիմի գլխավոր մարզիչի հեռանալու վերաբերյալ:

«Շատ ափսոս, որ Գվարդիոլան հեռանում է թիմից:

Ես շատ տխուր եմ այդ առիթով: Կտեսնենք՝ ինչպես կընթանա ամեն ինչ Անչելոտիի ղեկավարության ներքո: Նոր մարզիչի հետ պետք է սկսենք ամեն ինչ նոր էջից:

Չնայած Պեպի որոշմանը, մենք դեռ կես մրցաշրջան ունենք և կարող ենք հաղթել շատ տիտղոսներ նրա գլխավորության տակ»,-նշել է հոլանդացին: