Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիյադ Մահրեզ. «Մենք դեռ չենք ապահովել մեր տեղը Պրեմիեր լիգայում, դրա համար պետք է հավաքել 40-42 միավոր»

«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը մեկնաբանել է ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Չելսիի» նկատմամբ հաղթանակը:

«Չգիտեմ, թե կարող է ինչ-որ մեկ է ինձ կանգնեցնել, սակայն ես պետք է շարունակեմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ թիմին:Ես լիովին վստահ եմ իմ ուժերի վրա և ամենակարևորը դա է:

Ինչ վերաբերվում է «Չելսիի» դեմ խաղին,ապա մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք և արժանի էինք հաղթանակի:

Մենք դեռ չենք ապահովել մեր տեղը Պրեմիեր լիգայում, դրա համար պետք է հավաքել 40-42 միավոր»,- ասել է Մահրեզը:

Ավելացնենք, որ 16-տուրից հետո «Լեսթերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: