Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռիբերին նորից վնասվածք ստացավ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Ֆրանսիացին մկանային խնդիրներ ունի և ակումբի բժիշկները չեն ցանկանում ռիսկի դիմել և խորացնել վերջինիս վնասվածքը:

Նշվում է, որ Մեհդի Բենատիան նույնպես չի կարողանա օգնել իր թիմին այս տարվա վերջին 3 խաղերում:

Ակնկալվում է, որ ֆուտբոլիստները կապաքինվեն ձմեռային ընդմիջումից հետո: