Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալին» Գավաթից դուրս թողնելու որոշման բոլոր մանրամասները

Այսօր իսպանական AS և Marca պարբերականները, որոնք տեղակայված են Մադրիդում, տեղեկություն տարածեցին, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների անցկացման բաժնի կարգապահական կոմիտեն որոշել է հեռացնել Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի խաղարկությունից, քանի որ ակումբը «Կադիսի» դեմ խաղում դաշտ է դուրս բերել Դենիս Չերիշևին, ով նախորդ խաղարկությունում ստացած 3 դեղին քարտերի պատճառով որակազրկված էր ու իրավունք չուներ խաղալ։

Փորձելով պարզել տեղեկության իսկությունը, ինչպես նաև որոշման վերջնական լինելը-չլինելը և «Ռեալի» համար «փրկության» ուղիները՝ ներկայացնում ենք բոլոր կարևոր մանրամասները՝ կետ առ կետ։

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Որոշումը պաշտոնական է [/ale_divider]

«Ռեալին» մրցաշարից հեռացնելու որոշումը պաշտոնական է։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ իր պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության միջոցով։ Հայտարարության մեջ նշված է, որ ֆեդերցիան համապատասխան ծանուցում է ուղարկել «Վիլյառեալին», որտեղ էլ այն ժամանակ խաղում էր Չերիշևը, և պարտավոր չէ հավելյալ ծանուցում ուղարկել «Ռեալ Մադրիդին»։ Բացի այդ, «Ռեալը» տուգանվել է 6001 եվրո գումարով։Screenshot_10

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Որոշումը դեռ վերջնական չէ [/ale_divider]

Չնայած որոշումը պաշտոնական է, այն դեռ վերջնական չէ։ Իսպանիայում գործում է որոշումների բողոքարկման հիերարխիկ մոդել։ Սա նշանակում է, որ այժմ «Ռեալին» տրվել է որոշ ժամանակ, որպեսզի վերջինս բողոք ներկայացնի Առաջին ատյանի դատարան։ Այնուամենայնիվ, այս ատյանը սովորաբար հաստատում է այն որոշումը, որը կայացրել է կարգապահական կոմիտեն, ինչը նշանակում է, որ «Ռեալի» հաջորդ քայլը լինելու է մարզական արբիտրաժային դատարան՝ CAS, դիմելը։ Այն պարագայում, եթե Մադրիդի «Ռեալը» որոշի դիմել մարզական արբիտրաժային դատարան, վերջինիս նիստը կգումարվի հաջորդ ուրբաթ օրը։ Այսինքն, վերջնական որոշումը մենք կարող ենք իմանալ միայն մեկ շաբաթ անց։ Եթե CAS-ը որոշի, որ «Ռեալի» բերած պատճառաբանումները արժանահավատ են, ապա կչեղարկի ԻՖՖ-ի կայացրած որոշումը։ CAS-ի որոշումը վերջնական է ու բեկանելի չէ։

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Հույսե՞ր [/ale_divider]

Ի վերջո, ի՞նչ փաստարկներ է ներկայացրել «Ռեալը», որոնք, ըստ նախնական տեղեկությունների, չեն ընդունվել։ Նախ, «Ռեալի» գլխավոր արգումենտը եղել է այն, որ Դենիս Չերիշև անձնապես չի տեղեկացվել որակազրկման առկայության մասին։ ԻՖՖ-ի մրցումների անցկացման կանոնակարգի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «որակազրկումը համարվում է ուժը կորցրած, եթե որակազրկված անձը և այն ակումբը, որի հետ նա աշխատանքային պայմանագիր ունի, անձնապես չեն տեղեկացվել դրա առկայության մասին։ ԻՖՖ-ն պնդում է, որ հուլիսին ֆաքսով ծանուցում է ուղարկել ակումբներին և «Ռեալին»՝ այդ թվում, որի մեջ նշված են եղել բոլոր այն ֆուտբոլիստների անունները, ովքեր որակազրկված են։ Մադրիդի «Ռեալից» հերքում են և նշում, որ իրենք ֆաքս չեն ստացել։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ ակումբը ստացել է ֆաքսը, կա մյուս արդարացումը։ Դենիս Չերիշևը անձամբ չի տեղեկացվել։ Ֆուտբոլիստը նաև հարցազրույց է տվել և հայտարարել, որ ո՛չ ֆեդերացիայից, ո՛չ «Վիլյառեալ» ակումբից, որի կազմում որակազրկվել էր, չի ստացել որևէ ծանուցում։

Screenshot_6

Եվ երկրորդ արգումենտը եղել է կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի բոլոր որակազրկումները չեղարկվում են մրցաշարի սկսվելուց 3 փուլ հետո։ Այս պահին ընթանում է Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչը, որը թվով արդեն 4-րդ փուլն է։ Սակայն այս պատճառաբանությունը մերժվել է, քանի որ Մադրիդի «Ռեալի» համար սա միայն առաջին փուլն է, և ակումբը սկսում է իր ելույթները հենց 1/16 եզրափակչից։

Screenshot_7

4. Ի վերջո, ի՞նչ է սպասվում «Ռեալին»։ Այսպիսի իրավիճակներում պետք է աշխատեն ակումբի փաստաբանները։ Այսօր արդեն տեղեկություն հնչեց, որ «Ռեալի» երկու փաստաբաններ այցելել են ԻՖՖ և ուշադիր հետազոտել են բոլոր փաստաթղթերը, որոնք կապ ունեն գործի հետ՝ փորձելով հիմքեր գտնել՝ ակումբին արդարացնելու համար։ Ինչ վերաբերում է Մարզական արբիտրաժային դատարան դիմելուն, ապա այստեղ «Ռեալը» կարող է արդյունավետորեն օգտագործել 41.2 և 112.1 հոդվածների վերոնշյալ դրույթները։ Իսկ դրանից հետո պարզապես ակումբը պետք է հուսա, որ CAS-ում բարեգութ կգտնվեն ու կներեն այս սխալի համար։


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին