Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալի» երկրպագուները դեմ են Մոուրինյոյի վերադարձին

Իսպանական Marca-ն քվեարկություն է կազմակերպել ՝ պարզելու, թե «Արքայական» ակումբի երկրպագուները ցանկանում են տեսնել Ժոզե Մոուրինյոյին նորից թիմի գլխավոր մարզչի պաշտոնին, թե ոչ:

Երկրպագուների 52%-ը քվեարկել է բացասական: Բացի այդ նշվում է, որ երկրպագուները վիրավորված են պորտուգալացի մարզչից, ով նախընտրեց վերադառնալ «Չելսի», որտեղից վերջերս հեռացվեց:

Իսկ մնացած 48%-ը պատրաստ են նորից տեսնել Մոուրինյոյին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: