Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալի» ակադեմիայում «Բարսելոնայի» խաղի մասին ուսումնական ֆիլմեր են ցուցադրում

Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում մարզիչները տեսական դասընթացների ժամանակ իրենց սաներին ցուցադրում են «Բարսելոնայի» գեղեցիկ խաղի մասին ֆիլմեր,- հաղորդում է Marca-ն:

Մասնավորապես, ակադեմիայում ավելի շատ քննարկում և ուսումնասիրում են վերջին Էլ կլասիկոն, որտեղ մադրիդյան ակումբը պարտվեց «Բարսելոնային» 0:4 հաշվով:

«Արքայական» ակումբի ակադեմիայի տնօրեն Վիկտոր Ֆերնանդեսը և նրա գործընկեր Խուան Լուիս Մարտինեսը ցուցադրում են այդ խաղից դրվագներ և «Բարսելոնայի» գոլերը, որը ծառայում է որպես օրինակ, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ: