Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» պայմանագիր է առաջարկել Մոուրինյոյին, բայց…

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պայմանագիր է առաջարկել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով բոլորովին վերջերս հեռացավ «Չելսիից»։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ պորտուգալացի մասնագետն անհապաղ փոխարինի Ռաֆայել Բենիտեսին գլխավոր մարզչի պաշտոնում, ով արդեն իսկ վատնել է «արքայական ակումբի» ղեկավարների վստահությունը։

Սակայն Մոուրինյոն դեռևս պատրաստ չէ ընդունել այս առաջարկը, քանի որ ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պորտուգալացին սպասում է Լուի վան Գալի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, ով կարող է հեռացվել «կարմիր հրեշների» գլխավոր մարզչի պաշտոնից անհաջող արդյունքների պատճառով։

Մոուրինյոն ցանկանում է մնալ Անգլիայում, որպեսզի հնարավորություն ունենա լինել ընտանիքի հետ, որը ապրում է Լոնդոնում ու այլ երկիր տեղափոխվելու ցանկություն չունի։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին