Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» նույնպես միացավ Մահրեզի համար մղվող պայքարին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի, «Ռեալ Մադրիդի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը և իսպանական գրանդը մտածում է նրան փոխարինող գտնել:

Ինչ վերաբերվում է Մահրեզին, ապա նրանով վերջին շրջանում ակտիվորեն սկսել են հետաքրքրվել անգլիական ակումբները, այդ թվում ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ալժիրցին 16 խաղերում դարձել է 13 գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում: