Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» հետաքրքրվում է «Մոնակոյի» 17-ամյա ֆուտբոլիստով (տեսանյութ)

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Le Journal de Dimanche-ն, բացի «Ռեալից» 17-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բավարիան», Դորտմունդի «Բորուսսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նշենք, որ Մբապեն, ով կարող է խաղալ հարձակման ցանկացած դիրքում, Լիգա 1-ում իր նորամուտը նշել էր 16 տարեկանում: