Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» դիմել է սպորտային արբիտրաժային դատարան

Մադրիդի «Ռեալը» դիմել է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան ՝ կապված Իսպանիայի գավաթից հեռացման հետ:

Ավելի վաղ վերաքննիչ կոմիտեն մերժել էր  «Ռեալի» դիմումը, որում մադրիդյան ակումբը պահանջում էր վերանայել կայացրած որոշումը:

Հիշեցնենք՝ «Կադիսի» դեմ խաղում «Ռեալը» դաշտ էր դուրս բերել Դենիս Չերիշևին, ով դեռ նախորդ մրցաշրջանում, երբ վարձավճարով հանդես էր գալիս «Վիլլառեալի» կազմում, որակազրկվել էր:

«Ռեալը» արդեն հայտարարել էր, որ ոչ ոք իրենց չէր տեղեկացրել, որ ռուս ֆուտբոլիստը իրավունք չուներ այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալ: