Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ակումբ վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Արքայական» ակումբի նախագահը կարծում է, որ պորտուգալացին աշխարհի լավագույն մասնագետն է: Նշվում է, որ Պերեսը շարունակում է կապ պահպանել 52-ամյա մասնագետի հետ: Բացի այդ, նրանք լավ ընկերներ են:

Ըստ The Sun-ի, եթե Պերեսը հնարավորություն ունենա վերադարձնել Ժոզեին, ապա նա առանց մտածելու կանի դա:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն արդեն աշխատել է Մադրիդի «Ռեալում», որը լքել էր 2013-ին:

Ներկայումս, նրա գործերը «Չելսիում» այդքան էլ լավ չեն և վերջին շրջանում խոսակցություններ կային, որ Մոուրինյոն կարող է զրկվել իր պաշտոնից: