Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալը» բանակցություններ է վարում Լեվանդովսկու գործակալի հետ

«Ռեալը» բանացկություններ է սկսել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկու տեղափոխության շուրջ:

Ինչպես տեղեկացնում է As-ը, 27-ամյա ֆուտբոլիստի  ներկայացուցիչներից մեկը գտնվել է Մադրիդում, որտեղ բանակցել է «արքայական» ակումբի հետ: Նշվում է, որ  բանակցությունները ընթացել են Լա լիգայի 14-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լեվանդովսկին անցկացրել է 14 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ: