Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալ Սոլթ-Լեյքը» նորից բարձրաձայնել է Մովսիսյանի հանդեպ հետաքրքրության մասին

Ամերիկյան ՄԼՍ-ի ակումբ «Ռեալ Սոլթ Լեյքը» նորից սկսել է հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Այս մասին հայտնել է ամերիկյան ակումբի գործադիր տնօրեն Կրեյգ Վեյբելը:

«Մենք արդեն բանակցություններ ենք վարել «Սպարտակի» հետ և դրանք դեռ շարունակվում են: Հույս ունենք, որ շուտով կհասնենք համաձայնության, սակայն դեռ վաղ է խոսել է Յուրայի տեղափոխության մասին: Մենք պետք է ուշադիր և զգույշ լինենք»,- Վեյբելի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մովսիսյանը կարող է վերադառնալ  «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում հանդես է եկել 2007-2009թթ.: