Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ռեալ» – «Ռեալ Սոսյեդադ». «Արքայական» ակումբի պաշտպանը բաց կթողնի հանդիպումը

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի մասնակցի Լա լիգայի 17-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին, հայտնում է AS-ը: Ֆուտբոլիստը ստացել է մկանային վնասվածք և ստիպված է եղել մարզվել մարզասրահում ` հատուկ ծրագրով:

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը առաջին անգամը չէ, որ վնասվածք է ստանում: Աշխարհի չեմպիոնը անցկացրել է 9  հանդիպում և խփել 1 գնդակ:

«Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին: