Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռայոլա. «Հաջորդ ամիս բանակցելու ենք Մխիթարյանի պայմանագրի շուրջ»

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ հաջորդ ամիս «Բորուսիայի» հետ բանակցությունների է նստելու ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ:

«Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մենք պետք է հաջորդ ամիս բանակցությունների սեղանի շուրջ նստենք «Բորուսիայի» հետ և հասկանանք, թե ինչ է ստացվում»,- ասել է Ռայոլան:

«Նա այն մարդը չի, ով ակումբ ընտրում է փողի կամ երկրի համար, այլ հաշվի է առնում, թե որտեղ կարող է զարգացնել իր տաղանդը»,-նշել է գործակալը: