Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռայկարդը մերժեց «Վալենսիային»

«Վալենսիայի» ղեկավարությունը հետաքրքրված էր «Բարսելոնային» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի ծառայություններով:

Սակայն հոլանդացին հրաժարվել է գլխավորել իսպանական ակումբը: Բացի այդ «Վալենսիան» հետաքրքրվում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Միքաել Լաուդրուպի ծառայություններով և դեռ պարզ չէ արդյոք նա կցանկանա գլխավորել «չղջիկներին», թե ոչ:

Ավելացնենք, որ երեկ Նունո Էշպիրիտու Սանտուն որոշում էր կայացրել հեռանալ իսպանական ակումբից: Նրա հեռանալու պատճառը դարձավ երկրպագուների հետ կոնֆլիկտը, ովքեր վերջին խաղերի ընթացքում բացականչում էին  «Նունու, հեռացիր»: