Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռաուլ. «Դեռ ժամանակը չէ, որ գլխավորեմ Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսն, ով այս տարի ավարտեց մարզական կարիերան, խոսել է ակումբ վերադառնալու ու մարզչական գործունեություն ծավալելու հնարավորության մասին։

«Դա հարց է, որ ցանկացած ֆուտբոլիստ տալիս է ինքն իրեն։ Կարծում եմ՝ դեռ ժամանակը չէ։ Ես մարզչական արտոնագիր չունեմ ու կարծում եմ, որ ժամանակը դեռ կգա։ «Ռեալն» իմ տունն է, այս ակումբն ինձ տվել է ամեն ինչ։ Այո, հանդես չեմ եկել միայն «Ռեալի» կազմում, խաղացել եմ «Շալկեում», Քաթարում ու ԱՄՆ-ում, բայց «Ռեալն» է իմ տունը, իմ կիրքն ու հոգին, և հնարավոր է, որ ապագայում վերադառնամ»,- նշել է իսպանացին։

«Ռեալի» սիմվոլ համարվելու մասին հարցին Ռաուլը պատասխանել է.«Մադրիդը» մեկ ֆուտբոլիստ չէ։ Շատ ֆուտբոլիստներ են հանդես եկել «Ռեալում», ովքեր իրենց ողջ ներուժն են օգտագործել ակումբի փառահեղ պատմությունը շարունակելու համար։ Այդ ֆուտբոլիստներն ամեն ինչ զոհաբերել են հանուն իրենց սիրելի ակումբի»։

Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» կազմում է խաղացել 1994-2010 թվականներին, մասնակցել է 741 խաղի ու դարձել է 323 գոլի հեղինակ։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին

Կազեմիրո. «Երեխա ժամանակ չէի կարող երազել, որ 100 խաղ կանցկացնեմ «Ռեալի» կազմում»

Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին