Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռանիերի. «Վարդին ու Մահրեզը չեն վաճառվում»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է իր թիմի առաջատարներ Ջեյմի Վարդիի ու Ռիյադ Մահրեզի մասին։

«Հունվարին ոչ ոք չի կարողանա ձեռք բերել Վարդիին ու Մահրեզին։ Այս պահին նրանք չեն վաճառվում։

Ոչ մի ակումբ չունի այնքան գումար, որ ձեռք բերի նրանց հիմա։ Վարդին ու Մահրեզը անգին են»,- ասել է Ռանիերին։