Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պուտին. «Բլատերին պետք է Նոբելյան մրցանակ տան»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մամլո ասուլիսի ընթացքում աջակցել է  Յոզեֆ Բլատերին, ով ժամանակավորապես հեռացվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից՝ կաշառակերության մեղադրանքի պատճառով: Պուտինը ընդգծել է, որ Բլատերը հումանիտար գործունեության համար արժանի է ստանալ Նոբելյան մրցանակ:

«Բլատերը շատ բան է արել ֆուտբոլի միջազգային զարգացման համար, և նրա ներդրումը հումանիտար ոլորտում վիթխարի է: Նա միշտ փորձել է  օգտագործել ֆուտբոլը,  ոչ միայն որպես սպորտ, այլ նաև որպես համագործակցության միջոց տարբեր երկրների միջև :

Ինչ վերաբերվում է այս կամ այն երկրի ընտրությանը ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Մենք միայն գիտենք, որ մենք ստանում ենք Աշխարհի առաջնությունը անցկացնելու  առաջին թույլտվությունը ազնիվ և մրցակցային պայքարում: Եթե դուք հիշում եք, ես նույնիսկ քվեարկությանը ներկա չգտնվեցի, այլ գնացի այնտեղ միայն դրա ավարտից հետո, որպեսզի չմիջամտեմ և ճնշում չգործադրեմ» ,- նշել է ՌԴ նախագահը: