Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պրեմիեր լիգա. «Չելսին» կրեց իր 9-րդ պարտությունը (տեսանյութ)

Երեկ ավարտվեց Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը: Ընթացիկ մրցաշրջանում ֆանտաստիկ խաղ ցույց տվող «Լեսթերը», ով այս տուրից առաջ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, սեփական հարկի տակ ընդունել էր «Չելսիին»: Հանդիպումը անցավ Պրեմիեր լիգայի մակարդակին վայել:

Առաջին խաղակեսում տանտերերին առաջ մղեց Ջեմի Վարդին, ով 2 տուր առաջ կարողացավ գերազանցել Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը: 2-րդ խաղակեսի սկզբնամասում «Լեսթերը»  Մահրեզի գեղեցիկ գոլի օգնությամբ կարողացավ կրկնապատկել հաշիվը: 2-րդ բաց թողած գոլից հետո  «Չելսիին» սկսեց ավելի շատ գրոհել և ի վերջո Լոիկ Ռեմին կարողացավ թրջել խաղի հաշիվը, սակայն «արիստկրոտաներն» ավելին չկարողացան անել: Արդյունքում ՝ 2-1 հօգուտ «Լեսթերի»: Հաղթանակից հետո «Լեսթերը» նորից գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

 

https://www.youtube.com/watch?v=akGULnLzIos