Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պլատինիի որակազրկումը մնաց ուժի մեջ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որ որակազրկվել էր 90 օրով ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի կողմից, կշարունակի կրել իր պատիժը, քանզի Մարզական արբիտրաժային դատարանը՝ CAS, հաստատել է նրա որակազրկման իրավացիությունը։

Պլատինին դիմել էր CAS այն բանից հետո, երբ հոկտեմբեր ամսին որակազրկվել էր Զեպ Բլատերի հետ միասին՝ մեղադրվելով վերջինիցս անօրինական կերպով մեծ գումարներ ստանալու մեջ։

Ըստ բացահայտված փաստերի՝ Բլատերը 2011 թվականին 1.35 միլիոն եվրո է փոխանցել Պլատինիին նախկինում մատուցած ծառայության դիմաց։

Այսպիսով, Պլատինին վաղը չի կարողանա ներկա գտնվել Եվրո 2016-ի խմբային փուլի վիճակահանությանը։