Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պիկե. « Վստահ եմ, որ «Բարսելոնան» հաղթելու է Լա լիգան »

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանը ավարտվելու է կատալոնական ակումբի հաղթանակով:

«Տվյալ պահին ինձ մոտ այն նույն զգացողությունն է, ինչ անցյալ տարի «Սեվիլայի» դեմ խաղից հետո: Ափսոս, որ մենք ոչ ոքի ավարտեցինք մեր վերջին հանդիպումը, սակայն վստահ եմ, որ այս տարի մենք նորից դառնալու ենք Իսպանիայի չեմպիոն»,- իր թվիթերյան էջում գրել է Պիկեն:

Հիշեցնենք, որ վերջին տուրում «Բարսելոնան» ոչ ոքի ՝ 1-1 խաղաց «Վալենսիայի» հետ: