Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. «Հնարավոր է հասնեմ այն ամենին, ինչի հասել է Ռոնալդուն»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը:

«Ուրախ կլինեի դառնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Կրիշտիանոն անհավանական տաղանդ ունի, բայց այդ մակարդակին հասնելու համար նա շատ է աշխատել: Հնարավոր է, որ ես էլ հասնեմ նրա մակարդակին, եթե շատ աշխատեմ »,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 17 տուրից հետո Օբամեյանգը իր հաշվին արդեն գրանցել է 18 գնդակ: