Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Փաշիկ Ալավերդյան. «Օլիմպիադա մեկնելու են նրանք, ովքեր ունակ են մասնակցելու Ա խմբում»

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է ավարտվող տարին:

«Աշխարհի առաջնությունում  նվաճեցինք երեք փոքր մեդալ: Տղաները ընդհանուր հաշվարկում զբաղեցրին 8-րդ տեղը: Աղջիկներն արեցին այն, ինչ պետք էր: Տիգրան Մարտիրոսյանի մասին ցավով և ափսոսանքով պետք է խոսեմ: Եթե նայեք նրա վիճակագրությունը, կտեսնեք, որ Տիգրանը նախաօլիմպիական տարում ձախողել է իր աշխարհի առաջնությունները: Նրա մոտ նախամեկնարկային լարվածություն կար: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մենք մեր առջև ունենք կարևոր ստուգատես՝ Եվրոպայի առաջնությունը, որը որոշիչ կլինի: Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնելու են այն ծանրորդները, ովքեր ունակ են մասնակցելու Ա խմբում: Մինչև վերջին պահը փորձարկելու ենք մեր ծանրորդներին: Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի: Ինչ կլինի Ռիոյում, ասել չեմ կարող, ես իրատես եմ, նախօրոք ոչինչ չեմ ասի»,-Ալավերդյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

2015 թվականին հայ ծանրորդները՝ տարբեր տարիքային խմբերում նվաճել են 60 մեդալ, որոնցից 21 ոսկի, 18 արծաթ և 21 բրոնզե:


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)