Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պերեսը խոստովանել է, որ «Բարսելոնան» «Ռեալից» լավ է խաղում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ստիպված է ընդունել, որ «Բարսելոնան» ավելի է լավ է կատարում իր առջև դրած խնդիրները, քան «արքայական» ակումբը: Պերեսը խոսքերը ավելի շատ վերաբերվում են մարզական չափանիշներին:

« «Բարսելոնան» չի համարվում լավագույնը Forbes-ի և ՈՒԵՖԱ-ի ցուցակում: Սակայն մրցաշարերում նրանք ավելի լավ են հանդես գալիս: Մենք պետք է ավելի ինտենսիվ սկսենք խաղալ: Դա նրանք մեզնից լավ են անում»,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց Լա Լիգան, Չեմպիոնների լիգան և Իսպանիայի գավաթ, իսկ  «Ռեալին» բան չհասավ: