Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պերես. «Զիդանը կարող է հիանալի մարզիչ դառնալ, բայց «Ռեալը» այժմ գլխավորում է Բենիտեսը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ «արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հետագայում գլխավորել Մադրիդի առաջին ակումբը:

«Ես շատ եմ սիրում Զիդանին որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Նա այժմ շատ է աշխատում, որպեսզի դառնա թոփ մարզիչ: Ես նրան ամենալավն եմ ցանկանում: Եթե նա ճիշտ ճանապարհով գնա, ապա կարող է դառնալ հիանալի մասնագետ:

Ներկայումս Բենիտեսն է գլխավորում «Ռեալը» և նա հիանալի աշխատանք է կատարում: Նրան հանգիստ է պետք թողնել, որպեսզի նա զբաղվի իր գործով: Ընթացիկ մրցաշրջանում մենք ընդամենը մեկ վատ խաղ ենք անցկացրել, դա էլ «Բարսելոնայի» դեմ հանդիպումն էր»,- ասել է Պերեսը: