Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պեդրոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Մադրիդում

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ատլետիկո Մադրիդը» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյին:

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, 28-ամյա ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ Դիեգո Սիմեոնեն, ով վստահ է, որ Պեդրոն կարող է լրացուցիչ ուժ հաղորդել հարձակման գծին:

Պեդրոն «Չելսի» է տեղափոխվել ամառային տրանսֆերայի պատուհանի ժամանակ: Ընթացիկ մրցաշրջանում վերջինս անցկացրել է 17 հանդիպում և խփել 2 գոլ: Իսպանացու տրանսֆերը գնահատվում է մոտ 25 մլն եվրո: