Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պատո. «Կուզենայի խաղալ ԱՊԼ-ում, քանի որ այն լավագույն լիգան է»

«Սան Պաուլոյի» հարձակվող Ալեշանդրե Պատոն խոստովանել է, որ կուզենար ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Կուզենայի տեղափոխվել Անգլիա, քանի որ Պրեմիեր լիգան համարում եմ համար մեկ լիգան աշխարհում։

Ցանկանում եմ կարիերայումս նոր փուլ սկսել Եվրոպայում։ Ուզում եմ նորից դառնալ երկրի չեմպիոն ու հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Զրուցել եմ Վիլիանի, Ֆիրմինոյի, Կոուտինյոյի ու Դավիդ Լուիսի հետ։ Կարծում եմ, որ բրազիլացիների համար Անգլիան հարմար տեղ է խաղալու համար»,- նշել է Պատոն։

Հիշեցնենք, որ ժամանակին Պատոն հանդես է եկել «Միլանի» կազմում։