Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Պաշտոնական. Մարտին Մոնտոյան տեղափոխվեց «Բետիս»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Մարտին Մոնտոյան, ով մինչ այս վարձավճարով հանդես էր գալիս Միլանի «Ինտերի» կազմում, այսօր պաշտոնապես դարձավ «Բետիսի» խաղացող։

«Բետիսը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է ֆուտբոլիստին, ում իրավունքները շարունակում են պատկանել «Բարսելոնային»։

Պայմանագիրը չի նախատեսում տրանսֆերը հետագայում գնելու իրավունք, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստին գնել ցանկանալու դեպքում «Բետիսը» պետք է նորից բանակցության սեղանի շուրջ նստի «Բարսելոնայի» հետ։