Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Լուկաս Մոուրային 30 մլն եվրոյի դիմաց

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 23-ամյա բրազիլացին դժգոհ է, որ շատ քիչ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով Մոուրան մտադիր է իր կարիերան շարունակել մեկ այլ ակումբում:

Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

Ավելացնենք, որ փարիզյան ակումբը պատրաստ է բաժանվել Լուկասից 30 մլն եվրոյի դիմաց: