Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊՍԺ-ն պատրաստ է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Հենրիխ Մխիթարյանի 6 գոլերն ու 8 գոլային փոխանցումներն անտարբեր չեն թողել ՊՍԺ-ին, գրում է Sport Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն շատ  հավանել է Մխիթարյանի խաղը և ցանկանում է, որպեսզի վերջինս փոխարինի Էզեկիել Լավեսսին, ով կհեռանա ՊՍԺ-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Փարիզյան ակումբը  արդեն ուսումնասիրել էր «Բորուսիայի» ֆուտբոլիստին գնելու տարբերակը անցյալ մրցաշրջանում, և պատրաստ է նրան առաջարկ անել արդեն այս հունվարին, իսկ եթե չստացվի՝ հաջորդ ամառ: Տրանսֆերը գնահատվում է 40-50 մլն եվրո:

Ավելացնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ. հունիս: