Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊՍԺ-ն չի պատրաստվում երկարաձգել Իբրահիմովիչի պայմանագիրը և հույս ունի իրականացնել Ռոնալդուի տեղափոխությունը

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր վերջին մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբում:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել Զլատանի պայմանագիրը, որ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել շվեդ ֆուտբոլիստից և հույս ունի, որ իրենց կհաջողվի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում պորտուգալացու հետ և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաֆիին ընդհանրապես չի անհանգստացնում Ռոնալդուի բարձր աշխատավարձը: