Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՊՍՎ Էյնդհովենի երկու ֆուտբոլիստ ձերբակալվել է (տեսանյութ)

ՊՍՎ Էյնդհովենի դարպասապահ Յերուն Զուտը և կիսապաշտպան Մաքսիմ Լեստյենը շաբաթ երեկոյան ձերբակալվել էին Էյնդհովենի ոստիականության կողմից:

Ֆուտբոլիստները գիշերային ակումբից դուրս գալուց հետո վիճաբանություն են ունեցել տաքսիի կայանատեղիում: Քիչ անց ժամանել է ոստիկանությունը, ով փորձել է ձերբակալել Լեստյենին: Վերջինս դիմադրել է, սակայն նրան ի վերջո տարել են ոստիկանության բաժանմունք:

Զուտը փորձել է ազատ արձակել իր խաղընկերոջը, սակայն վերջինիս նույնպես ձերբակալել են: Նրանց հետ ձերբակալվել են նաև 2 կին և տղամարդ, ովքեր փորձել են խանգարել ոստիկանությանը:

Դատարանը արդեն որոշում է կայացրել ՊՍՎ-ի ֆուտբոլիստների նկատմամբ: Դարպասապահ Զուտը տուգանվել է 595 եվրոյով, որից 225 եվրոն զուգարանի գումարն է, որը նա ջարդել է խուցում: Լեստյենը նույնպես տուգանվել է, սակայն թե որքան, դա պարզ չէ:

Ֆուտբոլիստները արդեն խոսել են թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կոկուի  հետ և ներողություն խնդրել: