Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նվագախմբի տղաները». Գևորգ Լոռեցյանի բլոգը

Խորհրդային կարգերի հաստատման նախօրեին բոլշևիկ Ցոլակ Դարբինյանը հեղափոխական գործունեություն է ծավալում դաշնակցական բանակի նվագախմբում և, իր գաղափարներով տոգորելով նվագախմբի տղաներին, նրանց հետ դիմավորում Կարմիր բանակի մուտքը Երևան։

Ոչ, այս հոդվածում չեմ պատմելու խորհրդային ժամանակների ամենաստացված ֆիլմերից մեկի մասին։ Այսօր խոսելու եմ այդ ֆիլմի «վերարտադրության» ու դրա հերոսների ճակատագրերի մասին։

Մադրիդի «Ռեալում» նախագահի փոփոխությունից հետո Ֆլորենտինո Պերեսը հեղափոխական գործունեություն է ծավալում 20-րդ դարի լավագույն ակումբում ու 21-րդ դար թևակոխելուն պես իր գաղափարներով փորձում է նորովին վեր բարձրացնել ակումբը՝ իր հետ մի «տիեզերական» բանակ բերելով Մադրիդ։ Խոսքը գալակտիկոսների մասին է։ Իրար հետևից Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուն, Զինեդին Զիդանը, Ռոնալդո Լուիս Նազարիոն ու Դևիդ Բեքհեմը։ Նրանք միացան առանց այդ էլ ուժեղ մի թիմի, որտեղ կար «տեղացի» մի գալակտիկոս՝ Ռաուլ Գոնսալեսը, ում այն ժամանակ Պերեսը հրաժարվեց 100 միլիոն եվրոյի (!!!) թիմաց վաճառել «Չելսիին»։

2d1d32dc3f80d3e3bbe1ca0b675d3188

Այդ ժամանակաշրջանի «Ռեալը» հավերժ կմնա պատմության էջերում, չնայած տիտղոսների առումով այնքան էլ մեծ հաջողություններ չեղան։ Շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ ո՞րն էր այս թիմին հիշելու առիթը կամ պատճառը։ Առիթը մեկն է, թեկուզ և ոչ այնքան ուրախալի։ Բոլորովին վերջերս կարիերան ավարտեց Ռաուլ Գոնսալեսը՝ վերջին մոհիկանը։ Լեգենդար մի ժամանակաշրջան ավարտվեց, ու ներկայիս պատանի սերունդը միգուցե տարիներ անց ընդհանրապես չհիշի էլ՝ ովքեր էին այդ ճաղատ, մի քիչ հաստափոր, «դանդաղկոտ», մոդայիկ ու իդեալական կառուցվածք չունեցող տղաները։

Այսօր նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր տեղը գտնել ֆուտբոլային խաղադաշտից այն կողմ։ Ու հետաքրքիր է՝ ինչո՞վ են զբաղվում «նվագախմբի» տղաները։

download (8)

Պարզվում է, Լուիշ Ֆիգուն ակտիվորեն ներգրավվել է ֆուտբոլային քաղաքականության մեջ ու նույնիսկ առաջադրեց իր թեկանածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։ Բացի այդ, նա հանդիսանում է Stop TB Partnership կազմակերպության դեսպանը և պայքարում է տուբերկուլիոզի տարածման դեմ։ Նա նաև հիմնադրել է Network90 կազմակերպությունը, որ զբաղվում է ֆուտբոլային բիզնեսով՝ գործակալական ծառայություններ, սկաուտ սերվիս և այլն։ Իսկ նրա հիմնած Luis Figo Foundation-ը տարատեսակ բարեգործական նախաձեռնություններ է իրականացնում։

29DF312E00000578-3134969-Impressive_Beckham_was_in_the_presence_of_a_true_regal_figure_wh-a-40_1435020253988

Տղաներից ամենամոդայիկը՝ Դևիդ Բեքհեմը, ինչպես և ֆուտբոլիստ լինելու ժամանակ, զբաղվում է տարատեսած գովազդային արշավներում նկարահանվելով, սեփական բիզնեսն է վարում, բանախոս է, իսկ վերջերս Անգլիայի թագուհու կողմից արժանացավ «սըր» ազնվական կոչմանը։ Սըր Դևիդ Բեքհեմը UNICEF-ի «Սպորտը զարգացման համար» ծրագի դեսպանն է ու ամբողջ աշխարհով շրջագայում է՝ նպաստելով սպորտի տարածմանը։

dt.common.streams.StreamServer

Ռոնալդոն կարիերան ավարտելուց հետո ընտրեց ֆուտբոլում մնալու ճանապարհը։ Նա դարձավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ղեկավար կազմի անդամ, հետո հիմնեց սեփական գործակալական ծառայությունը Բրազիլիայում, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվեց բարեգործական խաղեր կազմակերպելու ու անցկացնելու գործում՝ անձամբ մասնակցելով դրանց։ Նա լրջորեն մտադիր է զարգացնել բրազիլական ֆուտբոլը ու նպաստել երկրում կենսամակարդակի աճին։

_75820356_zinedine_zidane-getty

Զինեդին Զիդանն, իր հերթին, ընտրեց մարզչական աթոռը։ Նա դեռևս միակն է այս հնգյակից, որ նման որոշում կայացրեց։ Ստանալով համապատասխան լիցենզիաները՝ նա նախ Կարլո Անչելոտիի օգնականի կարգավիճակում մարզում էր «Ռեալի» հիմնական թիմը, իսկ դրանից հետո առ այսօր մարզում է «Ռեալի» ռեզերվային թիմը՝ «Կաստիլյան»։ Շատերը ի դեմս Զիդանի տեսնում են «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզչին։ Իսկ մինչ այդ նա կփորձի իր 4 որդիներին դաստիարակել ու հասցնել այնպիսի մակարդակի, որ մի օր «Ռեալի» կազմում դաշտ դուրս գան միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Զիդան ազգանունով։ Իսկ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ժամանակին միայն մեկ Զիդան էր ուզում և փայտի 10 կտորներ։

02301049

Հերթը հասավ Ռաուլին։ «Էլ Սիետեն» կարիերան ավարտեց «Նյու Յորք Կոսմոսում», որտեղ ժամանակին հանդես էր եկել նույն ինքը՝ Պելեն։ Դեռևս հայտնի չէ՝ ինչով կզբաղվի իսպանացի գոլահարը։ Սպասվում է, որ որոշ ժամանակ անց նա կվերադառնա Մադրիդի «Ռեալ» ու որևէ կարևոր պաշտոն կստանձնի իր կյանքի ակումբում։ Այլ կերպ հնարավոր էլ չէ։ Չէ որ բոլորը նորից ուզում են տեսնել «Ռաուլ Մադրիդին»։ Չեմ ցանկանում այս գրառումն ավարտել հուզական նոտայի մեջ, չնայած մեծագույն ցավ է գիտակցելը, որ այսպիսի ֆուտբոլիստների այլևս չենք տեսնում ոչ մի տեղ, որ հեռացավ մի սերունդ, որի խաղը դիտելու համար ժամերն էինք հաշվում։

Akter-Frunzik-Mkrtchyan

Եվ ինչպես «Նվագախմբի տղաները» ֆիլմի դերակատար Ֆրունզիկ Մկրտչյանն էր սիրում ասել.« Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»։ Ինչ ասել կուզեմ. «Գալակտիկոսների» սերունդի կյանքը ֆուտբոլային խաղադաշտում վերջացավ, բայց կուզեմ, որ մի օր նրանցից ամեն մեկը մի դրոշակ դառնա ու մարդկանց նորից երջանկություն պարգևի։

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին