Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նոլիտոն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոն բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումները:

Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Էսպանյոլի» դեմ խաղի ժամանակ: Բուժզննման արդյունքում պարզ էր դարձել, որ վերջինս վնասել է աջ ազդրի մկանը:

Ենթադրվում է, որ Նոլիտոյի վերականգնման համար կպահանջվի 1 ամիս:

Ավելացնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: