Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Նեյմարի հայր. «Պատրաստվում ենք երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ»

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հայրը ասել  է, որ իր որդին պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:

«Մենք պատրաստվում ենք երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» և դա արդեն հաստատ է:  Նա դեռ երեք տարվա պայմանագիր ունի կատալոնացիների հետ և կարիք չկա շտապելու: Այս դեպքում արագ գործելը սխալ կլինի:

Մենք լիովին հանգիստ ենք և վստահ, որ Նեյմարը դեռ երկար տարիներ հանդես կգա «Բարսելոնայում»: Նա երջանիկ է այստեղ և կարիք չկա ինչ-որ բան փոխելու»,- ասել է ֆուտբոլիստի հայրը: