Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նապոլիի» նախագահ. «Այժմ մենք «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ մի մակարդակի վրա ենք»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է ընթացիկ մրցաշրջանի և իր թիմի ներկայիս հիանալի մարզավիճակի մասին:

«Մենք Ա Սերիայի առաջատարներն ենք և դա Սարիի շնորհիվ է: Նա խնդիրներ ուներ մրցաշրջանի սկզբում, սակայն այժմ նրա գլխավորությամբ հանդես եկող ֆուտբոլիստները հիանալի են գործում:

Իհարկե, ես հույս ունեմ, որ մենք միշտ հաղթելու ենք: Հույս ունեմ, որ Սուրբ Ծնունդից հետո մենք ավելի շատ միավորներ կունենանք, քան երկրորդ տեղը զբաղեցնող թիմը:

Երբ ես եկա այս ակումբը, այն դեռ նոր էր ճանաչվել սնանկ, իսկ այժմ մենք աշխարհի 15-րդ թիմն ենք: Մենք «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ մի մակարդակի վրա ենք»,- ասել է Դե Լաուրենտիսը: