Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մխիթարյան. «Այսօրվա այցը երեխաներին լավագույն միջոցն է տարին ավարտելու»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկաներ է հրապարակել այսօր «Արաբկիր» բժշկական կենտրոն կատարած այցից և գրել.

«Այսօրվա այցը «Արաբկիր» Բժշկական Համալիրի երեխաներին լավագույն միջոցն է տարին ավարտելու: Բոլորի Նոր Տարին շնորհավոր լինի, եղեք առողջ և ուրախ»:

5750_1044632638930772_5412333453504600871_n1014324_1044632612264108_2592421506024382070_n

Լուսանկարները՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: