Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչը կարող է հայտնվել Անգլիայում

34-ամյա Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Չելսի», հաղորդում է ESPN-ը:

Շվեդ ֆուտբոլիստը արդեն աշխատել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Զլատանի գործակալ Մինո Ռայոլան ամռանը հանդիպել էր ՊՍԺ-ի նախագահ Նասսեր Ալ-Խելաֆֆին, սակայն այդ ժամանակ երկու կողմերը այդպես էլ չէին կարողացել համաձայնության գալ նոր գործարքի շուրջ: Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ մրցաշրջանի ավարտից հետո Իբրան կհեռանա ՊՍԺ-ից և նրա փոխարեն թիմ կժամանի Կրիշտիանու Ռոնալդուն:

Ավելացնենք, որ Իբրահիմովիչի պայմանագիրը ուժի մեջ մինչև 2016թ.: