Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մոուրինյոն ճաշել է «Չելսիի» ֆուտբոլիստների հետ և թույլ տվել նրանց գնալ գիշերային ակումբ

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ Լոնդոնի ռեստորաններից մեկում ճաշել է իր ֆուտբոլիստների հետ:

Նշվում է, որ ճաշելուց հետո պորտուգալացի մասնագետը թույլ է տվել իր ֆուտբոլիստներին գնալ գիշերային ակումբ: Խաղացողների հիմնական մասը  գնացել է տուն, իսկ Ռամիրեսը, Դիեգո Կոստան և Կենեդին, որոշել են իրենց գիշերը անցկացնել ակումբում, որը լքել են վաղ առավոտ: Սակայն ոչ ոք չի ուշացել մարզումից, որը անցել է նախատեսված ժամանակին:

Դեկտեմբերի 5-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Բորնմութին»: