Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Միշել Տեր-Զաքարյանը կարող է շարունակել իր մարզչական կարիերան ֆրանսիական այլ ակումբում

«Մոնպելյեի» նախագահ Լորան Նիկոլինը հայտարարել է, որ «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հունիսին կարող է գլխավորել «Մոնպելյեն»:

Տվյալ պահին «Նանտի» գործերը այդքան էլ լավ չեն Լիգա 1-ում և ակումբը 19 տուրից հետո զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտան նշել է, որ եթե Տեր-Զաքարյանը ընթացիկ մրցաշրջանի վերջում օգնի թիմին նվաճել եվրոգավաթի ուղեգիր, ապա ֆրանսիական ակումբը կքննարկի նրա հետ պայմանագրի երկարաձգման տարբերակը:

Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ «Նանտում» Միշել Տեր-Զաքարյանին կարող է փոխարինել «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն: