Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Մավրիտանիայի նախագահը ձանձրացել է ու հրամայել 63-րդ րոպեին սկսել 11 մետրանոց հարվածաշար

Շատերս ենք ձանձրալի խաղեր դիտել, սակայն մեզանից քչերն են ի զորու եղել ինչ-որ բան ավելին անել այդ ժամանակ, քան հեռուստացույցի ալիքը փոխելը կամ մարզադաշտը լքելը։

Բայց Մոհամեդ Օուլդ Աբդել Ազիզը կարողացել է անել ավելին։ Նա հյուսիսաֆրիկյան Մավրիտանիա երկրի նախագահն է, իսկ նախագահները չեն սիրում ձանձրանալ։

Հենց այդպես էլ եղավ երկրի սուպերգավաթի խաղարկության խաղի ժամանակ, երբ «Տևրագ Զեյնա» և «Կսար» թիմերը բավականին անհետաքրքիր ֆուտբոլ էին ցուցադրում։ Նախագահը ձանձրացավ ու հրամայեց… խաղի 63-րդ րոպեին սկսել 11 մետրանոց հարվածաշար։ Այդ պահին խաղի հաշիվն էր 1-1։ «Զեյնան» կարողացավ հաղթանակ տանել հարվածաշարում։